05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Աննա Հակոբյանի «լիչնիյ նեպրիյազնը»» Թորոսյանի նկատմամբ. Իրատես

Ասում են, թե ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյան-ԱԺ հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նա­րեկ Զեյ­նա­լյան առ­ճա­կա­տու­մը ոչ միայն ե­ռան­կյուն, այլև քա­ռան­կյուն է և պայ­մա­նա­վոր­ված է ոչ միայն այն հան­գա­ման­քով, որ Նա­րեկ Զեյ­նա­լյանն ու ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը քա­վոր-սա­նիկ են, և այդ­պես էլ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ան­դամ չդար­ձած Միր­զո­յա­նը ցան­կա­նում է ա­մեն գնով նա­խա­րար դարձ­նել յուր սա­նի­կին, ին­չի հա­մար գոր­ծարկ­ման […]

Նոր բացահայտում․ խոշոր պարգևատրումներ՝ Հաշվեքննիչ պալատում. Ժողովուրդ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հաշվեքննիչ պալատում պետական բյուջեի հաշվին խոշոր գումարներով պարբերաբար պարգևատրվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի մերձավորներն ու յուրայինները: Սկզբնաղբյուրում նշվում է, որ հայտնվել է մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ մասնավորապես 2018 թվականի ապրիլ, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ստացվել են բավականին մեծ թվով պարգևավճարներ: 2018 թվականի դեկտեմբերին յուրաքանչյուրը ստացել […]

Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ-ն ներխուժել է բուհի տարածք.168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի բաց նամակից հետո երեկ Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են բուհի տարածք և ստուգումներ են իրականացրել: Վարկած կա, որ նամակի հետքերով ժամանած «հյուրերը» կոռուպցիոն գործարքներ են փնտրել բուհի անձնակազմի փաստաթղթերի, թղթաբանության մեջ: Իսկ նամակի բովանդակությունը, հիշեցնենք, ազդակ էր վարչապետին, որ Կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանն անձնական քմահաճությամբ […]

Արտակ Զաքարյան․ Սերժ Սարգսյանին առաջարդված մեղադրանքի, բանակցային գործընթացի մասին

«Հաշվի առնելով առաջիկա զարգացումները, ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում՝ հաշվի առնելով Արցախի հարցում հնարավոր զարգացումները, որոնք մեր մտահոգություններից դուրս չեն գալիս, մենք համարում ենք Սերժ Սարգսյանի նկատմամբ ընթացող գործընթացը բացառապես քաղաքական գործընթաց է»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ […]

Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել է նրա եվրոպական այցերը. Հրապարակ

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլեւ վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին եւ ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։ Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ եւ Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, եւ ՀՀԿ-ում կարեւորում էին դրանք։ […]

«Սթափվեք». Հովհաննես Սահակյանը՝ իշխանությանը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը դիտարկում է բացառապես քաղաքական հարթությունում: Իրադարձությունների նման զարգացումը նա կապում է վերջերս, ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի հետ, որում, ըստ մեր զրուցակցի, Սերժ Սարգսյանը որոշակի փակագծեր բացեց եւ իր տեւական լռությունից հետո ուրվագծեց իր ասելիքը, ինչին […]

Իսկ հիմա դեսերտը՝ ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը. Արթուր Դանիելյան

Իսկ հիմա դեսերտը՝ ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը: Հայերեն նրանք տվել են մի տեքստ որտեղ շատ ռազմահայրենասիրորեն նշում են, որ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»: Իսկ անգլերեն տարբերակում, այսինքն օրիգինալում նման բառեր չկան: Հետևությունները թողնեմ ձեզ: Այս մասին գրում է «Ադեկվադ» կուսակցության […]

Պատմությունը պատասխանեց շատ կարևոր մի հարցի` Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ այսօր Զոհրաբ Մնացականյանը հետ եկավ Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, բայց, ըստ նրա՝ գնացքն արդեն գնացել է: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարց Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին Պարոնայք, եթե պետք ա վերջում հետ գայիք Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային […]

Կոչ ենք անում կողմերին առարկայական բանակցություններ վարել․ համանախագահների հայտարարությունը

Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը) շարունակում են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդությանը: Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ: «Համանախագահող […]

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ ««Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված