Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է
Հատուցում Ավետարանից այսօրվա համար:
«Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»: Մատթ.10:32
Մեր Հայրերը մեզ սովորեցնում են, որ նախ՝ մենք լսենք Աստծուն, ապա ներկայանանք Նրան մեր պահանջներով, և հիշեցնում են, որ աղաչանքը և փառաբանությունը աղոթքի կարևոր մաս են կազմում: Հետևաբար մենք աստվածաշնչյան որոշ մտքեր պետք է անգիր ունենանք մտքում, մեր օրը ճիշտ կազմակերպելու համար: Միշտ չէ, որ ձեռքի տակ Աստվածաշունչ կա, բայց կողմնորոշվելու կարիք միշտ կա:
Վստահություն է ապահովում է այս խոսքերը.
Տերն է իմ Հովիվը, և ինձ ոչինչ չի պակասի.
Պարտավորեցնում է այս խոսքերը.
Քո մեղքերը քեզ ներված են, գնա այլևս մի մեղանչիր:
Բարձր գնահատական է այս խոսքերը.
Երանի նրանց, որոնք չեն տեսել բայց կհավատան.
Հուսադրում է այս խոսքերը.
Ահա ես ձեզ հետ եմ մինչև աշախարհի վախճանը.
Մեղքից զերծ են պահում այս խոսքերը.
Աստված վկա է մարդու ներքին ցանկություններին, սրտի
ճշմարիտ վերակացուն է, և լեզվի ունկնդիրն է :
Հավատն ամրապնդում է այս խոսքերը՝
Ես եմ ճշմարիտ Որթատունկը, իսկ դուք ճյուղերն եք:
Խոստում է տալիս այս խոսքերը.
Եթե դու ներես մարդկանց մեղքերը քեզ էլ կներվի.
Զգուշացնում է այս խոսքերը.
Երկու տիրոջ չես կարող ծառայել.
Քաջալերում են այս խոսքերը.
Քաջալերվիր, դուստր, քո հավատը քեզ փրկեց;
Ապաշխարության են կանչում այս խոսքեր.
Երկնքի արքայությունը մոտեցել է…
Արթուն են պահում այս խոսքեր
Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում:
Կյանքը նորոգում են այս խոսքերը՝
Եթե չուտեք մարդու Որդու մարմինն ու չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա:
Երկրորդ Գալուստն է հիշեցնում այս խոսքերը.
Արդարև Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկության ամբողջ անհավատության և անիրավության վրա, քանի որ ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում:
Բարի օր բոլորիս՝ մարդկանց առաջ Տիրոջը խոստովանելու ակնկալիքով:
Ծովիկ Դավթյան