10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Գրվել է սառույցին». Հրապարակ

Սերժ Սարգսյանին պետության կողմից բնակարան հատկացնելու հարցը «գրվել է սառույցին»։ Պետությունը պարտավոր է ՀՀ նախկին նախագահներին, իսկ հետայսու՝ նաեւ վարչապետերին տրամադրել բնակարան, ինչը եւ արվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Սերժ Սարգսյանին առաջարկվել է մի քանի տարբերակ, սակայն նրա անվտանգության ծառայությունը հրաժարվել է դրանցից։ Նա նախընտրել է բնակվել Ձորաղբյուրում՝ խնամուն պատկանող առանձնատանը։

Նաեւ լուրեր շրջանառվեցին, թե նրա համար գործարար Կամո Ավագումյանն է առանձնատուն կառուցում՝ ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ՝ Մոնումենտում։ Երեկ հետաքրքրվեցինք, թե կառավարությունը նոր առաջարկ արե՞լ է ՀՀ երրորդ նախագահին, սակայն կառավարության աշխատակազմի հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նոր առաջարկ չի եղել, ու հարցը կարծես սառեցվել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ