Այո, մեծ միտում կա` հայագիտությունն սպանելու: ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Ազգ» թերթի «Ազգ-մշակույթ» ներդիրին տրամադրվող տարեկան 800 հազար դրամ աջակցությունը
Ցավով եւ զարմանքով իմացա, որ Հայաստանի Մշակույթի նախարարությունը կամ թե,- չգիտեմ ինչպես է այն այսօր կոչվում,- Հայաստանի մշակույթը տնօրինող պետական դեպարտամենտը , դադարեցրել է «Ազգ» թերթին իր նվազագույն աջակցությունը, որ հազիվհազ թղթին էր բավարարում (եւ չէր էլ բավարարում): Եվ այն պատճառաբանությամբ, որ, իբր թե, օգնություն կամ նպաստ տրվում է միայն զուտ մշակութային գործունեություն ծավալողներին: Այստեղ է, որ […]




































