06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարուքյանը չդիմացավ թավշյա ճնշմանը

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեղկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը։

Հիշեցնենք,  Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավարն է: Նա երեկ ուշագրավ հայտարարություն է կատարել քաղաքապետի գործունեության վերաբերյալ՝ հաղորդում տալով հանցագործության մասին: Ըստ տեղեկությունների՝  Մարուքյանի վրա ճնշում կա իշխանությունների կողմից` լռեցնել Խաժակյանին: 

Հիշեցնենք,  Դավիթ Խաժակյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին: Խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ փոխքաղաքպետ Հայկ Սարգսյանի կողմից քաղաքապետի լիազորությունների կատարմանը և դրան առնչվող իրավական ակտերին է վերաբերվում:

Համաձայն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի` քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ: Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ: Հիշեցենք, որ ավագանու անդամ է նաև Երևանի քաղաքապետը: Մյուս փոխքաղաքապետերը ավագանու անդամ չեն, և  իրավասություն չունեն կատարելու քաղաքապետի պարտականությունները:

Հայկ Մարությանի բացակայության ժամանակ, նրան փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, իսկ նա քաղաքապետի առաջին տեղակալը չէ, հետևաբար չէր կարող փոխարինել: Պարզվում է` Երևանի քաղաքապետի կարգադրությունը, որով Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ժամանակ պարտականությունների կատարումը վերապահվել է փոխքաղաքպետ Հայկ Սարգսյանին, քանի որ առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը երկրում չի եղել, փաստաթղթային կեղծիք է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ