14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նոր հայտարարություն են տարածել

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Ռ.Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, վճռականորեն դատապարտում […]

Գրոհայինների զոհերի թիվը Ղարաբաղում արդեն ավելի քան 2,5 հազար է․ սիրիական ընդդիմադիր ԶԼՄ-ներ

Սիրիական ընդդիմադիր պարբերականներում, ինչպիսիք են «Մուրասելոն աշ-Շարկիան» և «Ալ-Ջիսրը», վերջին հինգ օրերի ընթացքում նյութեր են հրապարակվում, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղում թուրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում մեծ կորուստները, տեղեկացնում է Իրավունքը։ Սիրիայի հակակառավարական ռեսուրսները հայտնում են, որ 100-ից ավելի զոհերի դիերն արդեն Թուրքիայի տարածքով ուղարկվել է Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների հյուսիսային շրջաններ: Ըստ առկա տվյալների՝ […]

Առանց ասելու էլ բոլորին պարզ է․ Իրատես

Ասում են, թե չնայած ժողովուրդը մեկ մարդու նման սնունդ ու դեղորայք է հավաքում բանակի համար, սակայն այս պահին ամենագործուն աջակցությունը համապատասխան հիմնադրամին գումար փոխանցելն է։ Հիմնավորումն այն է, որ մեծ քանակությամբ սննդի կուտակումը պիտանիության առումով նպատակահարմար չէ, իսկ տրամադրվող գումարը տեղին և ժամանակին կօգտագործվի ըստ նպատակահարմարության։ Առանց ասելու էլ բոլորին պարզ է, որ հսկայական միջոցներ […]

Կեցցե ՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը

Բարի լույս։ Ամուր ենք, ուժեղ և հզոր։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Կեցցե ՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը»,-հավելել է նա:  

Նիկոլ Փաշինյանը ծանր զրույց է ունեցել յուրայինների հետ․ Հրապարակ

Երեկ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի մոտ հրատապ հավաք է կայացել, մասնակցել են նեղ թիմով՝ նախարարներ, մարզպետներ, ՊՆ ներկայացուցիչներ։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել այդ հավաքի ժամանակ, շատ աղոտ տեղեկություններ փոխանցեցին մեզ, միայն իմացանք, որ վարչապետ Փաշինյանը գործընկերներին է ներկայացրել աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված, որոնք հրապարակման ենթակա չեն։ Ասում են՝ բավականին ծանր […]

Փաշինյանը կհասցնի՞․ Ժողովուրդ

Դեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր դրեց: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել Ուլիխանյանին նշանակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր արդեն լրանալու է Ուլիխանյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումի ժամկետը, ու դրանից հետո ՀՀ […]

Ադրբեջանը վարձկաններին օգտագործում է ամենաթեժ հատվածներում, որտեղ փրկվելու հավանականությունը գրեթե զրոյական է․ Փաստ

Արցախում ընթացող մարտերի հենց առաջին օրվանից մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ հայկական ուժերի դեմ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից կռվում են Սիրայից բերված վարձկաններ։ Հավելենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկաններ կիրառելու փաստի մասին իր հայտարարություններում բացահայտ շեշտել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այդ առիթով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև […]

Արժե՞ անձնական ամբիցիաները այդքան վեր դասել․ Ժողովուրդ

Այս պահին Հայաստանի իշխանությունները շատ լավ հնարավորություն ունեն տարբեր քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող եւ Հայաստանը լքած նախկին պաշտոնյաներին երկիր վերադարձնելու համար: Բանն այն է, որ Արցախում ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից հետախուզման մեջ գտնվող մի քանի նախկին պաշտոնյաներ դիմեցին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրենց նկատմամբ հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, որպեսզի կարողանան գալ Հայաստան եւ իրենց ունակություններով […]

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ՄԱԿ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ