27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիեւը ներքին հրաման է տվել․ Փաստ

««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն փաստին, որ Արցախում ընթացող պատերազմում ընդգրկված վարձկան-ահաբեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատերազմի ամենաթեժ հատվածներում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։
Նշել էինք նաև, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որ վարձկան-ահաբեկիչների հետքերը առավելագույնս վերանան՝ հետագայում ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։ Այս թեմայով ավելի ու ավելի նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

Մասնավորաբար, նախօրեին համացանցում հերթական աուդիոձայնագրությունը տարածվեց, որտեղ սիրիացի վարձկան-ահաբեկչի խոսքից ակնհայտ է դառնում, որ չնայած այն փաստին, որ ահաբեկիչներից բավական մեծ թվով ոչնչացվել է, ադրբեջանցիները «նրանց ստիպում են դարձյալ գնալ առաջ»։
Բացի դրանից, վարձկանը բողոքում է, որ «ադրբեջանցիներն իրենց ուտելիք չեն տալիս, անգամ վիրավորներին չեն ճանապարհում տուն՝ թողնում են մահանան, որ չվճարեն»։ Այն փաստը, որ Ադրբեջանը մտադիր է ահաբեկիչներին ամեն կերպ վերացնել, հաստատվում է վարձկանի խոսքերից, ըստ որի՝ նրանք, ովքեր չեն կարողանում նորմալ կռվել և փորձում են նահանջել՝ թիկունքից կրակում են դիպուկահարները։

Ընդ որում, խոսքը ոչ միայն վարձկանների, այլև հենց ադրբեջանցիների մասին է: Տարբեր Տելեգրամ ալիքներն ու սիրիական լրատվամիջոցները ևս անդրադառնում են մեծ քանակությամբ վարձկանների կոտորվելու, նրանց մեկ միասնական գերեզմանում թաղելու և հետքերը թաքցնելու փաստերի մասին:
Մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանություններին անգամ իրենց սպանված զինծառայողների մարմինները չեն հետաքրքրում, որոնք շուրջ երկու շաբաթ ընկած են առաջնագծում։ Ի դեպ, փորձագետներն արդեն խոսում են նաև այն մասին, որ Բաքվի բռնապետը ներքին հրաման է տվել՝ ոչ մի վիրավորի վրա ժամանակ և ռեսուրս չծախսել, նահանջի դեպքում նրանց թողնել ոչնչացվածների հետ մարտի դաշտում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ