27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կորոնավիրուսը հարվածում է թիկունքում․ Հրապարակ

Գոյամարտին զուգահեռ՝ թիկունքում եռում է կորոնավիրուսային պատերազմը, մենք գրեթե մոտենում ենք հուլիսյան պիկին․ երեկ 800-ին մոտ վարակվածության դեպք է գրանցվել։ Ոմանք դա բացատրում են նրանով, որ պատերազմական այս օրերին թիկունքում՝ հանրության շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար ոստիկանությունը որդեգրել է, այսպես կոչված, «փափուկ» գործիքներ։
Եթե դիմակ չդնելու համար նախկինում անխնա տուգանում էին, և տեղեկություններ կային, որ անգամ տուգանման լիմիտ կար սահմանված, ապա երկու շաբաթ է՝ ոստիկանները «հրադադար» են հայտարարել։

«Շրջում ենք փողոցներում, այգիներում և դիմակներ ենք բաժանում քաղաքացիներին՝ խնդրելով դրանք անպայման կրել»,- ասաց թերթի ծանոթ ոստիկաններից մեկը՝ հավելելով, որ ներքին համաձայնության են եկել, որ ամեն ամսի 15-ին իրենց տրվող պարգևավճարները՝ 50-60 հազարական դրամ, այս ամիս ևս փոխանցեն համահայկական հիմնադրամին։

Որոշ մասնագետների կարծիքով՝ վարակի տարածման երկրորդ ալիքն անխուսափելի էր, և պատերազմական վիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել վարակի տարածման համար։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ