Պետք է թույլ չտալ Թուրքիայի ներխուժումը բանակցային պրոցես. քաղաքագետ /տեսանյութ/
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Դառագոնը Nikolas Daragon իր ֆեսբուքյան եւ Թվիթերյան էջերում իր աջակցությունն է հայտնում Արցախին եւ տեղեկացնում իրենց քաղաքային խորհրդի աջակցության մասին՝ 10 հազար եվրոյի բժշկական եւ այլ օգնություն պատերազմից տուժածներին, Ֆրանսիայի հայկական ֆոնդի միջոցով․․. Շնորհակալություն․․. Վալանսը քույր քաղաք է Իջեւանի […]
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով թուրքական ԱԳՆ հայտարարությանը: «Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել՝ Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և […]
Մասնագետները երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվողին բժշկական օգնություն ցույց տալուց, քանի որ գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ճնշող մեծամասնությունը ականապայթյունային վիրավորումներ են, ոչ հրազենային: «Արցախի քաղաքացիական, ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, սարքավորումներով ու արյան պաշարներով», – հավատացրեց նախարարը:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել ՀՀ, ի պատասխան հարցերից մեկին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու: Այցը պլանավորված է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան», – ասաց նա: Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ միջոցառումները սկսվելու են հոկտեմբերի 9-ից՝ ավելացնելով, որ ունեն հանդիպումներ ու օրակարգային հարցեր:
Սիրելի ՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ […]
Ընթանում է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում կա ընդամենը 3 հարց։ Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։






























