14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Դադարեցնել մահաբեր զենքերի վաճառքն Ադրբեջանին. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որով խնդրել է, որ «Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին»: Նամակում Համբարյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների […]

«Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին»

ՀՀ կառավարությունը հոլովակ է հրապարակել  այն մասին, թե ինչպես են երիտասարդ տղաները գալիս Հանրապետական հավաքակայան՝ պատերազմին մասնակցելու վարչապետի կոչին արձագանքելով : ««Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին»,- գրված է տեսանյութին կից: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմել է վերջին 1 տարում զորացրված երիտասարդներին:    

Մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը խոչընդոտում է վառելիքի ներկրմանը Հայաստան․ Հրապարակ

Պատերազմական այս օրերին մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում Հայաստանի ու Արցախում ընթացող պատերազմի նկատմամբ։ Նա, մի կողմից, հայտարարում է, որ արգելել է Վրաստանի տարածքով ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան մատակարարվող ռազմական բեռների փոխադրումը, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են իսրայելական օդանավերը Վրաստանով թռչում Ադրբեջան՝ ենթադրաբար, ռազմամթերք հասցնելով մեր հակառակորդին։ […]

Ովքե՞ր են Երեւան ժամանել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռով եւ ի՞նչ է քննարկվում․ Փաստ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երեւանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Եվ դրա շրջանակներում […]

Ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ, իմ տղան ծառայում է Ջաբրայիլի զորամասում, արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին

Արտակ Հովհաննիսյանը գրում է. Հարգելի՛ հայրենակիցներ , ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Իմ տղան ծառայում է Ջաբրայիլի զորամասում: Արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին։ Վերջինն այս լուսանկարներն են ու «Զինուժ» մեդիայի նկարահանած կադրերը։ Առայժմ նրան գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն են։ Խնդրում եմ ստույգ տեղեկատվություն ունենալու դեպքում դիմել մեզ։ Մեր բոլոր աղոթքները […]

Դարձյալ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել, դարձյալ Փաշինյանի նախաձեռնությամբ

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, «հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»: «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված զինված առճակատման քննարկումը, որը լայնամասշտաբ բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերից, այդ թվում՝ խաղաղ […]

Ինչու Է Ռոբերտ Քոչարյանը Արցախից Երեւան վերադառնում

Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառանում է Երեւան եւ հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։  Կան խոսակցություններ, որ նախատեսված են նաեւ Քոչարյան եւ ՌԴ վարչապետ Միշուստինի հանդիպումը։ Խոսվում է նաեւ, որ վարչապետին զուգահեռ Հայաստանում է նաեւ ռուսական բավականին ազդեցիկ պատվիրակություն, որը ակտիվ  […]

Պատրաստ ենք Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում: «Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել, որ շփման գծում մարտական գործողությունները չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ