06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատերազմը պրոռուսական սեր է բերել իշխանության սրտին․ Հրապարակ

Հայաստանում ռուսասիրության ալիք է բարձրացել՝ երբեմնի ռուսատյացները սկսել են մեր ռազմավարական դաշնակցի անունով երդվել, պաշտոնական քարոզչությունը եւս ռուսամետության գծի մեջ է։

«Փաստորեն, պահանջվեց պատերազմ, որպեսզի շատերի համար առարկայական մակարդակում ընկալելի դառնա Ռուսաստանի՝ մեր ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած առանցքային դերակատարումը…»,- գրել է վարչապետի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտարարած Վահրամ Ավետիսյանը։

Ինչո՞ւ մեկ գիշերվա մեջ դարձաք ռուսասեր՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Նա նեղսրտեց, թե իշխանությունը միշտ է  կարեւորել ՌԴ-ի դերակատարումը․ «Ես համաձայն չեմ հակառուսական կամ պրոռուսական ձեւակերպման, հարցադրման հետ, որովհետեւ մեր կուսակցության ծրագրային դրույթներում է ամեն ինչ նշված։ 2-րդ․ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է ռազմավարական համագործակցության՝ դաշինքի մեջ, հետեւաբար, այդ շրջանակներում մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում»։

Նա համաձայն չէ, որ հակառուսական քայլերից մեկն էլ ժամանակին բարձր պաշտոններում սորոսականների նշանակումն էր․ «Ցանկացած պետություն ինքն է վարում իր կադրային քաղաքականությունը, եւ կոռեկտ չէ դա համարել հակառուսական տրամադրություն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ