13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Այդ մարդը հոգեկան հիվանդ է, ուժայինները պետք է խաղաղ հեռացնեն նրան. ոչ մի կաթիլ արյուն չպետք է թափվի, ոչ մի ընդհարում չպետք է լինի Շիրակի թեմի առաջնորդ

NEWS.am-ը գրում է․ «Հայաստանի վարչապետի և ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է։ Ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով […]

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։ «1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ﬕջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, ﬔր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և […]

«Քաղաքական նզովվյալը խոսում է։ Նա ամբողջ ազգին դրել է հիմարի տեղ». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական նզովվյալը խոսում է։ Նա ամբողջ ազգին դրել է հիմարի տեղ։ Բարոյազուրկ, որեւէ կարմիր գիծ չունեցող, Էժան, անկիրթ, աջ ու ձախ ֆռռցնող մարդը բոլորին ասում է, որ դուք ոչ՜ կարդալ ոչ՜ էլ հասկանալ կարող եք։ Նախկինների թողած որ փաստաթուղթն էլ ստորագրեիր այսքան սարսափելի չէր լինի։ Բարոյալքված դավաճան։ Հավատացե՜ք, եթե […]

Հրաժարականի հարց իմ օրակարգում այսօր չկա. Վարչապետ

Իմ օրակարգում մտնում է Հայաստանի Հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը, մի շարք լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ հարցին: «Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա», – ասաց նա:

«Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են։ Այ սրիկա:   Մեր թողած բանակցային ժառանգության մեջ եղել է Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որոնք մատաղ արեցիր Ալիեւին, որ չկրակի ու դու իշխանությունդ ամրապնդես։   Անգամ տարեսկզբին քո հրապարակած ու մեզ վերագրվող բանակցային փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված էր, որ Արցախը […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 549 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 117 886 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 549-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 75 865 (+881) մարդ, այս պահին բուժվում է 39779-ը (-361): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2242 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1788 (+25), իսկ այլ պատճառներով՝ 454 (+4): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

Մի քանի հարյուր անհետ կորած զինվոր ունենք. Փաշինյան

Հայտնի է անհետ կորածների թիվը, լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես հիմա այդ թիվը չհրապարակեմ։ Ունենք թիվ, ցավոք, մի քանի հարյուր անհետ կորած զինվորների մասին է խոսքը։ Հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ նույն եզրակացությանը կհանգենք։ Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ։ Օրինակ, երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով […]

Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։ Բ այց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը: Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»։  

Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ. ԱՄՆ դեսպանը՝ Մակունցին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր է քննարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերի էջից: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում: «Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ», – ասել է ԱՄՆ դեսպանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ