Արթուր Վանեցյանին ու Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ՀՔԾ
Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ, Aysor.am-ին հայտնեց նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը։ Փաստաբանի խոսքով՝ Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել ժամը 16։00-ին, Սաղաթելյանը՝ 16։30-ին։ Հիշեցնենք՝ ժամը 18։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրված։





































