22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին

Ձեր դավադիր խունտան թշնամուն հանձնեց անգամ այն տարածքները, որ բանակն արյամբ պահել էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարին փոխանցեք, որ հայկական բանակը չի պարտվել։

Պատերազմը մոտեցրել է, պատերազմն ուժգնացրել է, պատերազմում մեզ միայնակ է թողել, պետարազմից առաջ երկիրը թուլացրել է եւ պատերազմում պարտվել է գործող դավադիր խունտան։

Պատերազմի փաստի եւ արդյունքների մեջ հսկայական մեղք ունի ՀՀ ԱԳ նախկին նախարարը։

Ազգային աղետի ներկա ծավալներում արտաքին քաղաքական գերատեսչության մեղավորությունն ավելի մեծ է, քան հայ զինվորականինը։

Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր։

Ձեր դավադիր խունտան թշնամուն հանձնեց անգամ այն տարածքները, որ բանակն արյամբ պահել էր։

Նամուս ունեցեք. սսկսվեք ու ստոր հիմարություններ մի խոսեք։

Չնայած ինչու եմ զարմանում։ Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ