19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Շուշին ծախելուց ՀԴՄ կտրոն տվե՞լ ես». Իգոր Խաչատուրովը` Նիկոլ Փաշինյանին

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Արցախի հաղթանակի խորհրդանիշ համարվող Շուշին ծախելուց ՀԴՄ կտրոն տվե՞լ ես, ա՛յ շիզոֆրենիկ»:

Մինչ հայությունը պատերազմում էր` ՍԴ նորանշանակ նախագահը պարգևավճարներ էր բաժանում. Փաստինֆո

«Մինչ Արցախում թուրք-ադրբեջանական եւ ահաբեկչական ագրեսիան հետ մղելու համար հազարավոր հայորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս` ՀՀ ՍԴ նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը պարգեւատրումներ էր բաժանում ՍԴ աշխատակազմին, գումարներ վատնում ծառայողական մեքենաների համար ավելի գոլդ համարանիշեր պատվիրելով։ «Փաստինֆո»-ն դեռեւս նոյեմբերի 2-ին հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե ովքեր են ստացել պարգեւավճար եւ որքան` ձեռնպահ մնալով […]

ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը հրաժարական է տվել

Արցախի նախկին ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը հայտնում է․ «ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը: Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝ գրել եմ, որ աննպատակահարմար եմ […]

Իշխանական ֆեյքերը թիրախավորել են լրագրողներին. hաղորդում հանցագործության մասին

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարներ՝ ատելության խոսք պարունակող գրառմամբ. հորդորում ենք չնպաստել ատելության խոսքի քարոզին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ ««Երկիր էյ էմ» կայքի մի խումբ նախկին լրագրողներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով պատշաճ գնահատական […]

Նամուսը, պատիվն, արժանապատվությունը ձեր համար չէ. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սրանց աներեսությունն ու ոչնչություն լինելն ուղղակի ապշեցնող է։   ԱԺ-ում այնպես են նիստ անում, կարծես թե մեր երկրի հետ առանձնապես բան չի պատահել։   Քաղաքական դավաճաններն Արցախը վաճառելուց հետո, հանգիստ քվեարկում են կույրերի մասին և էլի ինչ-որ անիմաստ օրենքներ։   Նամուսը, պատիվն, արժանապատվությունը […]

«Նույնիսկ Փաշինյանի հրաժարականի մասին ելույթի մեջ իմքայլականները մի հիմարություն դուրս կտան». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը չի ճանաչում մեկին, որը, եթե «Իմ քայլի» պատգամավոր չէ, նախարար չէ կամ Նիկոլ Փաշինյանի բարեկամը չէ՝ չի համաձայնում այն կարծիքին, որ Փաշինյանը պետք է հեռանա: «Երբ փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, ես հասկացա, որ նա հեշտությամբ չի տալու այդ հրաժարականը: Բայց մենք ունենք ցուցիչներ՝ իշխող խմբակցությունն էլ կուռ չէ, […]

Չկա, չկա հայի հետին խելք, չկա. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ճիշտ եմ հիշում 2018-ի դեկտեմբերի 9-ին իրենց քայլին ՀՀ քաղաքացիները ութ հարյուր հազարի կարգի ձայն են տվել, հիմա ուզում եմ հասկանալ, էդ բոլորը կո՞ղմ են, որ Արցախը տրվի թուրքին, որ ՀՀ հարավը տրվի թուրքին, որ շուտով, եթե էս սրիկան մնա, նաեւ Սյունիքը տրվի […]

ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է։ Չգիտեմ, թե պատերազմի օրերին կոնկրետ ինչով է զբաղվել։ Բայց հստակ գիտեմ, թե ինչ էր անում դրանից առաջ։ Նախ, զտարյուն սորոսական էր աշխատում, թուրքերի եւ ադրբենջանցիների հետ գրանտային տաշիտուշիների նվիրյալ ջատագովն էր։ Հետո, 2018-ի ապրիլին լծվել էր պետությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ