25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում /ֆոտո/

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած Նշենք, որ ծնողները փորձում են այս պահին մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան: Լուսանկարը Mediaport-ին ուղարկել են րոպեներ առաջ, տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանից:

«Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները». Աննա Նաղդալյան

Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:   Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների […]

ԱԳ փոխնախարարը հրաժարական է տվել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրայինի «Լուրեր» թողարկմամբ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:   Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն […]

Գենշտաբի պետ է մի մարդ, որ սեփական թասիբ չունի, երկրի թասիբ պետք է պաշտպանի՞. Աշոտյան

Ես չեմ ներելու Զոհրաբ Մնացականյանին, Արա Այվազյանին, Դավիթ Տոնոյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Նիկոլը մինչեւ վերջ շարունակելու է թրքել, թրքել բառիս բոլոր իմաստներով՝ եւ անասնական, եւ թուրք բառի իմաստով: Վերջերս շատ էր օգտագործվում ժեխ բառը: Հայաստանում եկել է խեժի ժամանակը, ազգի սերուցքի, թանձրուկի ժամանակը: 2,5 տարի […]

Արամ Գաբրելյանովի կանխատեսումները ՀՀ ընտրությունների վերաբերյալ

Ընտրությունների օրվան մնացել է 20 օր: Որպես մարդ, ով իրականացրել է բազմաթիվ նախընտրական արշավներ և չի պարտվել դրանցից ոչ մեկում, ես ձեզ կասեմ ընտրական նախասիրությունների իմ տեսլականը այսօր։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։ «Քոչարյան – 35%, Փաշինյան 25%, Ծառուկյան 10%, Վանեցյան 5% … Փաշինյանը արդեն չի կարողանա ավելանալ: […]

ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ նոր գերեվարությունների մասին տեղեկությունների վերաբերյալ

Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։   Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, […]

Ով, երբ, որտեղ էր պատրաստվում պետական շահին հակասող քայլ անել. Մանե Գևորգյանն Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը: «Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք մեր պետական եւ ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ […]

Նիկոլը գնում է վա-բանկ. Ալիևից ստացել է երաշխիք, որ նոր ЧП-ներ չեն լինելու և արդեն ինչ-որ մի բան ստորագրել է. Աշոտյան

Հայաստանի եւ Արցախի վերքերը չեն լավանալու այնքան ժամանակ, քանի դեռ այդ վիժվածքը իշխանության է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Նիկոլ Փաշինյանը շարունակում է թաքցնել զոհվածների իրական թիվը, նրանց մարմինները, մասունքները: Ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ եւ ենթադրվում էր, որ պատերազմի ժամանակ պետք է գնամ ու մասնակցեմ դիահերձման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ