05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գագիկ Ջհանգիրյանը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը․ «Ժողովուրդ»

Մինչ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավ է, և բոլորը խառն են այդ հանգամանքով, տեղի են ունենում կառավարության նիստեր, և նաև կարևոր որոշումներ կայացվում այս իշխանությունների կողմից։ Օրինակ՝ այսօր կայանալիք նիստում որոշումներից մեկով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ 

Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է վերացնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ։ Նշվում է, որ մինչև քաղաքացիական և վարչական պալատների ձևավորումը վճռաբեկության կարգով քաղաքացիական և վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից:

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Իսկ իրականում ԲԴԽ նախագահի ինքնաբուխ ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ