23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային. 14-ամյա տղայի վիճակը ծանր է

Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային. 14-ամյա տղայի վիճակը ծանր է

Երեկ՝ հունիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում Արարատի մարզի Սուրենավան գյուղում, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ հարվածել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որում գտնված 14-ամյա տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

«Տոյոտա Լանդ Քրուիզերում» գտնվել  է Պապիկյանը, սակայն Mediaport-ի՝ ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, խիստ հրահանգ է իջեցվել թաքցնել ու հերքել Պապիկյանի մասնակցության փաստը:

Նշենք, որ ոստիկաննությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել վթարի մասին՝ թաքցնելով Պապիկյանի մասնակցության փաստը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ