05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեկ ադրբեջանցի 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և հորթը, կրակել են հովիվների ուղղությամբ. ՄԻՊ

Երեկ ադրբեջանցի 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և հորթը, կրակել են հովիվների ուղղությամբ. ՄԻՊ

«Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը  առավոտյան` ժամը  05։30-ի սահմաններում արթնացել է ադրբեջանական կրակոցից: Արթնանալուն պես պարզել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ: 

Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը: Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ»,-հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ