07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հազարից ավելի անհետ կորած ունեցել ենք նոյեմբերի դրությամբ. Նիկոլ Փաշինյանի օգնական

Անետ կորած հազարից ավելի ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեց ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ», – ասաց նա:

 

Նաիրի Սարգսյանի խոսքով՝ 800-ից ավելի անհետ կորածների մարմին նույնականացվել է:

«Այս պահին անհետ կորածների թիվը 275 է», – ասաց նա:

Վարչապեոտի պաշտոնակատարի օգնականը նշեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամը հրապարակում է այն թիվը, որին հիմնադրամից աջակցություն է տրամադրվել ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողները անհետ կորած են համարված եղել:

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ անհետ կորածների թիվը 1064 է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարությունում հանդիպում են Նիկոլ Փաշինյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ