07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը. 168.am

168.am-ը գրում է․ «Այսօր Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, 168.am-ի տեղեկություններով, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։

Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, մեր տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։

Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։

Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։

Հատկանշական է, որ ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը  ներկայացված է, սակայն բնականաբար, գրված չէ, թե ովքեր են գործող անձինք»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ