«Բնակիչներն ինձ տեղեկություններ են հասցրել, որ թշամին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, կրակոցներ են հնչել». Ներքին Հանդի գյուղապետ
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, միջադեպի պատճառը թշնամին է, որ փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձեր […]





































