02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուժելու․ Տիգրան Աբրահամյան

Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուծելու, բայց դրա գոյությունը, հիմնանորոգումը մի քանի խնդիրներ, բնականաբար, լուծելու է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արդեն հերթական դարձած այցս է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ՝ Որոտանով, Շուռնուխով ու Տաթևի երկրորդ ճանապարհով։ Զրույցներ տարբեր հատվածներում ծառայություն կրող սահմանապահների հետ, դիտարկումներ ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված և շինհրապարակի վերածված Քարահունջ-Որոտան հատվածում»,-գրել է նա։

Պատգամավորը նշել է, որ ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում և՛ ռազմական, և՛ քաղաքացիական բնույթի շինությունների կառուցման, տեղակայման ուղղությամբ։

«Եղանակային պայմանները մեծ թվով միջոցառումներ իրականացնելու և ուսումնասիրելու հնարավորություն չեն տալիս, սակայն դրանք մյուս կողմից ի ցույց են դնում մառախուղի, ձյան կամ այլ իրավիճակներում առաջացող խնդիրները։ Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուծելու, բայց դրա գոյությունը, հիմնանորոգումը մի քանի խնդիրներ, բնականաբար, լուծելու է։

Ճանապարհի տարբեր հատվածներում, նախորդ ամսվա համեմատ, մեծ ծավալի աշխատանք էր իրականացված, որը հետագայում վերակառուցումների և նոր արդիականացումների անհրաժեշտություն է ունենալու»,-գրել է Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ