06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի օրենսդիրներին են փոխանցել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որպեսզի ուսումնասիրեն ու դիրքորոշում ներկայացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են լավ կարդալ, ուսումնասիրել ու ակտիվ մասնակցություն ունենալ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ժամանակ:

Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ պետք է իշխանական թեւը «գունավոր» ներկայացնի այն անելիքները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը՝ հայտնելով, թե այսքան ծանր վիճակում իրենց իշխանությունը ինչպես է պատրաստվում թոշակառուների գումարն ավելացնել, սոցիալական հարցեր լուծել, ընտանեկան ու առողջապահության շատ հարցեր լուծել:

Նախ՝ ՔՊ-ականները պետք է ակտիվ լինեն, յուրաքանչյուրն իր հանձնաժողովում պետք է այնպես անի, որ խորհրդարանական ընդդիմությանը «ճնշի», իսկ արդեն ԱԺ նիստերի դահլիճում բարձրաձայնի իրենց բոլոր անելիքները: Առաջիկայում բյուջեն կսկսեն քննարկել նախ Աժ հանձնաժողովներում, իսկ արդեն նոյեմբերին նախատեսվում է նախագիծն ԱԺ օրակարգում ներառել:

Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան ներկայանալը, քանի որ վերջինս անձամբ է պատրաստվում խոսել 2022 թվականի բյուջեի մասին: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի վրա հույս չի դնում Փաշինյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ