«Քաղաքացու օրը» նշելու համար հատկացվելու է 40 միլիոն դրամ. անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել. Աղվան Վարդանյան
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է բյուջետային քննարկումները: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 միլիոն դրամ: «Նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ-շատ չե՞ն», – Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց Վարդանյանը: […]





































