18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատվաստումային պատկերը չի փոխվում. օտարերկրացիները շատ են. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար ներկայացվում է Հայաստանում պատվաստումների պատկերը: Եվ չնայած հոկտեմբերի 14-ից աշխատողները պետք է պարտադիր ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք կամ դրա փոխարեն կորոնավիրուսի բացասական թեստ, սակայն, չնայած դրան, պատվաստումների թվերը մեծ թափով չեն ավելանում: Եվ դրա հետ մեկտեղ պատվաստվողների մեջ մեծ թիվ են շարունակում կազմել օտարերկրացիները: Այս պահի դրությամբ հայտնի են հոկտեմբերի 26-ի տվյալները, եւ այդ տվյալներով՝ Հայաստանում իրականացված պատվաստումների 2,9 տոկոսը բաժին է ընկնում օտարերկրացիներին` մոտ 20 հազար հոգի, իսկ 97,1 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներին։

Տեղեկացնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։ Լիարժեք պատրաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում։ Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել շուրջ 20 հազար օտարերկրացի: Նկատենք, որ, ամեն դեպքում, հայաստանցիների շրջանում պատվաստման ցուցանիշը խայտառակ ցածր է: Եթե պարտադրանքը չլիներ, այսպիսի ցուցանիշ էլ չէր ստացվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ