28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պարոն Հարությունյան, չհամոզեցիք. Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում. Կարեն Քոչարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խոսելով պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարների հայտնվելու մասին, հայտարարեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Հարությունյան, չհամոզեցիք… որովհետև Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց […]

Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. հայտարարություն

Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս […]

Հույս չունենաք, չի գնալու․«դրան» պետք է հեռացնել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վաղուց ֆեյսը չէի բզբզել, էսօր մի քիչ ժամանակ գտա, ուզեցի հասկանալ ի՞նչ տրամադրություններ կան, ինչ կանխատեսումներ։ Պատահեցի մի շարք «վերլուծությունների» այն մասին, որ հեսա «դա» հրաժարական կտա, «էն թուղթը կստորագրի» ու հրաժարականը կտա, անգամ ոմանք կոնկրետ ամսաթիվ էին նշում, էսինչ օրը, էսինչ ժամին […]

Արայիկ Հարությունյանը շփոթվել է․ Կառավարությունը ներողություն է խնդրում

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հաղորդագրության մեջ նշում է ՀՀ կառավարությունը։

Արմեն Գրիգորյանը ադրբեջանցիների՝ մեր ճանապարհներին ամրանալու գլխավոր պատասխանատուներից է. Արման Թաթոյան

Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական են։ «Ընդհանրապես ով է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան […]

Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել. Արա Զոհրաբյան

Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը, որոնք «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի մեջ նշված են, որպես նախածննդյան տոներ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 57 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2045 նոր դեպք

Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 13184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2045 նոր դեպք: Ունենք 1276 առողջացած, 50 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]

Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտի է անհրաժեշտ. ՄԻՊ գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։ «Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ