22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տիգրան Ավինյանը փորձում է Մեղրիում եղանակ փոխել. «Ժողովուրդ»

Իշխանությունները որեւէ կերպ չեն համակերպվում տեղական ինքնակառավարման մի քանի մարմիններում գրանցված պարտության հետ:  «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելու համար: Մեղրի համայնքում, օրինակ, դեռ հստակ չէ, թե ի վերջո ով է համայնքապետ ընտրվելու: «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին ամենաշատ՝ 6 քվե է ստացել, բայց դա բավարար չէ, որ կարողանա ինքն իրենով համայնքապետ ընտրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում եղանակ փոխել, Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետեւաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն: Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որեւէ առաջարկ չեն ընդունի:

Այդ ամենի հետեւանքն այն է, որ հոկտեմբերի 17-ից մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կառավարումն իրեն կվստահվի: Եվ, ըստ այդմ, նախկին փոխվարչապետը ջանում է անել հնարավորը, որ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը փոքր-ինչ մանեւրելու տեղ ունի, կարողանա ղեկավարումն իր ձեռքն առնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ