Տեղումները կշարունակվեն

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Երևան քաղաքում հուլիսի 10-14-ին գիշերը և կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հուլիսի 10–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25….+27 աստիճան։ […]