09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՔՊ-ականների քաղաքական հավկուրությունն ու անհոգ ցինիզմն անբուժելի են․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․
«Չգիտեմ ու՞մ ի նկատի ունի, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ականների քաղաքական հավկուրությունն ու անհոգ ցինիզմն անբուժելի են:
Ինձ թվում էր, թե Բաբկեն Թունյանը մեջների խելացի ու պարկեշտներից է: Հուսով եմ, որ չեմ սխալվի: Սակայն այնպես է հեգնում իր ընդդիմադիր «գործընկերներին», կարծես Արցախը հանձնողը, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերողն ու տարածքներ զիջողն իր իշխանությունը չի եղել:
Տարածաշրջանն ու Հայաստանն իրոք, որ ցանկացած պահի կարող էին հայտնվել ռազմական թատերաբեմում: Մեծ բարեբախտություն է, որ այս փուլում հաջողվել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնել (ոչ թե խաղաղության): Հրադադարի պատճառներից մեկն էլ այն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էին հայտնվել ինչպես Բաբկենն է ասում՝ պատերազմից 5 պակաս վիճակում:
Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը նման բան գրեր՝ կհասկանայի: Չեմ հասկանում Բաբկենի գրառման իմաստն ու ընդգծված ցինիզմը: Լավ է չի ասում Նիկոլի ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել ռեգիոնալ աղետը»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ