24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դիվանագիտական ֆիասկո, որը ծնում է նոր վտանգներ մեր պետության համար․ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դիվանագիտական ֆիասկո, որը ծնում է նոր վտանգներ մեր պետության համար
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 21-22-ը Ստամբուլում, իսլամական երկրներն ընդունել են Բաքվի 5 բանաձևերը, որոնք առնչվում են Հայաստանին:
Հակիրճ ներկայացնեմ այդ բանաձևերը.
«Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին», որտեղ ԻՀԿ-ի մակարդակով խոսվում է Արևմտյան Ադրբեջանի մասին:
Հիշեցնեմ, որ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Կոչ է անում հայկական կողմին «վերացնել քաղաքական և իրավական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
Այստեղ իհարկե խոսքը գնում է Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող սահմանադրությանը: Ի դեպ, Հայաստանի գործող ապազգային իշխանությունները որևէ բառ չեն ասում Ադրբեջանի Սահմանադրության մասին, որտեղ.
Հոված 1. 1920 թվականի ապրիլյան դեպքերը որակվում են որպես անկախ Ադրբեջանի զավթում:
Հոդված 2. «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ից 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»: Այսինքն ստացվում է, որ 1921 թվականի հուլիսին Խորհրդային Հայաստանից Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին որևէ կերպ չի տեղավորվում առկա պահանջների մեջ: Ադրբեջանը իր սահմանադրության ինքն իրեն համարում է զավթիչ Արցախի հարցում: Նույնը կարելի է ասել Նախիջևանի մասով:
«1992 թվականի Խոջալուի ցեղասպանության զոհերի հետ համերաշխություն» բանաձև…
Մի կողմ դնելով Ադրբեջանի նախագահ Մութալիբովի բացահայտումը այն մասին, որ դա կազմակերպվել էր, ոչ թե հայերի, այլ Ադրբեջանի ազգային ճակատի կողմից, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի ապազգային իշխանությունը կասկածի տակ է դնում անգամ Հայոց Ցեղասպանությունը:
«Ադրբեջանի Հանրապետության տարածքում իսլամական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը ՀՀ-ի կողմից կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիայի արդյունք» վերնագրով բանաձևն էլ խստորեն դատապարտում է «Ադրբեջանի տարածքում իսլամական մշակութային ժառանգության նմուշների նկատմամբ Հայաստանի կողմից կատարված վանդալիզմի գործողությունները և աջակցում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ այս հանցագործությունների համար առաջ քաշված փոխհատուցման պահանջին»։
Սա ևս ծիծաղելի է: Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն ընդդիմության՝ ՀՀԿ-ի, չեն բարձրաձայնել մեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Հիշեցնեմ, որ այդ հարցը բարձրաձայնվել է նաև մեր պատվիրակության կողմից՝ Մոսկվայում, որտեղ մեր դելեգացիայի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում նշել էր, որ ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։ Լեռնային Ղարաբաղում պղծվել են մարշալ Բաղրամյանի, Խամփերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։
Այս ամենին ցանկանում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանի ապազգային վարչապետը հաստատել էր այն, որ իրենք միջազգային ատյաններից հետ են կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը:
Ընթերցողներին խորհուրդ եմ տալիս ինքնուրույն ծանոթանալ այս բանաձևերի աջակից երկրներին: Նախաձեռնության գագաթին այն պետությունն էր, որին Փաշինյանը խնդրում է դառնալ միջնորդ խաղաղության համար՝ Թուրքիան, իսկ ահա մասնակից, սատարող կամ նեյտրալ սատարող երկրների ցանկը հերթական ապացույցը կլինի Հայաստանի իշխանության բոլոր օղակների ձախողման մասով: Նիկոլ Փաշինյանից մինչև Արարատ Միրզոյան, ներառյալ ԱԺ-ում Փաշինյանի մանեկեն ՔՊ պատգամավորներ:
Հետևանքները այս ամենի կարծում եմ հասկանում եք…»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ