03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, բացահայտ բռնապետական պահվածք է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եժովչինան տեռորի հերթական ալիքը բարձրացրեց։ Երեկ իշխող զույգի կողմից տիրաժավրած թեման այսօր վաղ առավոտյան վերածվեց իրավական ռեպրեսիայի։ Նիկոլի կողմից հորինած ու ծիծաղելի բովանդակություն ունեցող թղթերի հանրայնացումից հետո մենք ականատես ենք դառնում բացահայտ ագրեսիվ դրսևորումների։ Հերթական դեպրեսիվ ցնցումներով՝ Նիկոլը փորձում է վախեցնել ընդդիմադիր սեգմենտին։
Սա ամեն ինչ անում է բոլոր դիմադրության օջախները բնում խեղդելու նպատակով։ Ես սրա տակ հերթական թուրքական նարատիվն եմ տեսնում։ Թերևս սա պայմանավորված է Ստամբուլում օրերս ձեռք բերած պայմանավորվածութունների հետ․ ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը թուրքական տերերից հերթական հանձարարականն է ստացել և ամեն ինչ անում է՝ ներհայաստանյան տիրույթում, բացարձակ իշխանություն ունենալու և հարցերն իր ցանկացած հանգուցալուծմամբ կարգավորելու համար։
Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, բացահայտ բռնապետական պահվածք է, որով Նիկոլը փորձում է պահել սեփական աթոռն ու վերջնականապես կազմաքանդել պետությունը հիմնովին»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ