08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Այս իշխանությունը բանտում հայտնված մարդու համար ապագա այլևս չի տեսնում. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ, անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանների միջոցով գրառում էր արել, որով անդրադարձել էր դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների նկատմամբ մոտեցումներին:
Իհարկե կարևոր եմ համարում այն հանգամանքը, գործարարը միջոցներ է հատկացնելու քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով այս իշխանության օրոք բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել:
Սակայն մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որոնք կալանավայրերում և այնտեղ հարազատներ ունեցող մարդկանցից լսում եմ:
7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են: Կան հոդվածներ, որոնց նկատմամբ կարելի էր համաներում կիրառել և´ այդ մարդկանց կյանքի բնականոն հուն վերադարձնելու, և´ բանտային ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:
Այս իշխանությունը բանտում հայտնված մարդու համար ապագա այլևս չի տեսնում և նրան հասարակություն վերադարձնելու խնդիրը չի կարևորում` անկախ նրանից, թե մարդն ինչ հանգամանքներում է հայտնվել անազատության մեջ և ինչ ձգտումներ ունի ազատ կյանք վերադառնալու առումով»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ