29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը

Կանադան նշում է Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակը: Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդն այս առիթով իր զեկույցում հայտնել է. “20 տարի առաջ այս օրը Կանադան արեւմտյան երկրների մեջ առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանը որպես անկախ երկիր եւ մի քանի օր հետո պաշտոնապես հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Այսօր մենք վայելում ենք մեր ամուր, աճող եւ բազմակողմ համագործակցությունը”: Նախարարը նշել […]

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկով ընդդիմությունը հաշտվում է իր պարտության հետ.Գագիկ Մելիքյան

Այն իրավիճակը, որր ստեղծվել է ՀՅԴ եւ “Ժառանգության” հայտարարության հետեւանքով` ամբողջությամբ անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, պոպուլիստական քայլ է, փուչիկ, որը կպայթի: Այսօր այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գաիկ Մելիքյանը: ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ, նման քննարկումները պետք է նախորդեին  այն ժամանակահատվածին, երբ կսկսվեր Ընտրական օրենսգիրքի քննարկումը: “Սա ուշացած է 2012 թվականի խորհրդարանական […]

ՀՀԿ-ն քննարկում է նախընտրական ցուցակների ձեւավորման սկզբունքները.Գագիկ Մելիքյան

Տարին ընտրական եւ  նախընտրական է: Իշխող “Հանրապետական” կուսակցությունը  սպասվող ընտրությունները թե խորհրդարանական , թե նախագահական, դիտարկում է որպես միասնական գործընթաց` նվազագույն եւ առավելագույն ծրագրերով: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Գագիկ Մելիքյանը նշել է, որ  ՀՀԿ-ում ընտրություններին ընդառաջ կազմակերպչական աշխատանքներ են տարվում` շտաբների ձեւավորման, տարածքներում համախոհների համախմբման, կուսակցական աշխատանքների […]

Թուրքիան 22,5 տարվա ազատազրկում է սպառնում Յորքի դքսուհուն

Թուրքիայի իշխանությունները դատարանում պաշտոնապես հեռակա մեղադրանք են ներկայացրել Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի հանդեպ` թուրքական տարածքում որբ երեխաներին նկարահանելու եւ նրանց` անձնական կյանք ունենալուն խանգարելու մեջ: Եթե մեղադրանքներն ապացուցվեն, Ֆերգյուսոնին կսպառնի մինչեւ 22,5 տարվա ազատազրկում, ինչը միջազգային դատական չափանիշներով` բոլորովին համապատասխան չէ այդ արարքին: Դատական գործընթացն սկսելու ամսաթիվը դեռեւս չի նշվել: 2008-ին դքսուհին իր դստեր` արքայադուստր […]

Այսօր “ուրբաթ 13” է

Վերջին ժամանակներում  շատերն սկսել են պնդել (հավանաբար Դեն Բրաունի “Դա Վինչիի Կոդը” բեսթսելլերից հետո) , որ “ուրբաթ 13” հասկացությունը կապված է Տամպլիերի տիտղոսը կրող ասպետներից մեծ մասի ձերբակալման հետ: Եվ, իրոք, նրանց ձերբակալել է ֆրանսիացի Ֆիլիպ 4-րդ արքան 1307-ի հոկտեմբերի 13-ին: Ֆրանսիացի պատմաբան Ռոբեր Ամբելեն, գրելով տամպլիերների մասին, նշել է, որ օրը պատահական չէ ընտրված: […]

Ղարաբաղի բանակում մեկնարկել է ուստարին

Ինչպես տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակից, մեկնարկել է ուսումնական տարին: Տարվա առաջին օրերին անձնակազմի հետ անցկացվեցին հասարակական պետական պատրաստության պարապմունքներ եւ մարտական պատրաստականության մարտավարաշարային համալիր մարզումներ՝ ջոկի, դասակի, վաշտի, գումարտակի, իսկ վերջին փուլում նաեւ զորամասի կազմով: Նշված միջոցառումների ընդհանուր նպատակն էր, յուրաքանչյուր զինծառայողի ուսուցանել այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն մարտական հաշվարկի համաձայն, զորամասը […]

Մեծ “ինտերվալով” հաղթելու է Սասունին. Առավոտ

Պատասխանելով “Առավոտ” օրաթերթի այն հարցին, թե փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները`Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանի համար առանձնահատուկ են լինելու, թեկնածուն ասել է. “Բոլոր ընտրություններում էլ պատասխանատու պահ կա,  ու ես այս ընտրություններին վերաբերում եմ այնպես, ինչպես նախորդներին”: ՀԱԿ-ի թեկնածուի` Սասուն Միքայելյանի հետ ընտրապայքարի մեջ մտնելով` հանրապետական քաղաքապետը արտառոց ոչինչ չի տեսնում: Գնահատելով Հրազդանում ընդդիմադիր ընտրազանգվածի […]

ՀՀԿ-ն ընտրությունների ֆավորիտն է լինելու. Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Փետրվարի 12-ին  Հայաստանի մի քանի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունները, ըստ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` խորհրդարանական ընտրություններից առաջ  փոքրիկ քննությունն է: “Կարծում եմ, ինչպես պառլամենտական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում հիմնական ֆավորիտը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը”,-ասաց է. Շարմազանովը: Նրա խոսքով, կուսակցության գերնպատակը “նորմալ, արդար, ժողովրդավար ընտրություններ անցկացնելն է”: Henaran.am-ի այն հարցին, […]

Թուրքերն արհամարհում են ամերիկյան սանկցիաներն Իրանի հանդեպ

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը  հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ Իրանի դեմ  սանկցիաներին, որոնց իրականացումը պնդում է ԱՄՆ-ը: Նրա խոսքով` Անկարան կուսումնասիրի սանկցիաներին վերաբերող առաջարկությունները, սակայն չի ենթարկվի դրանց: Դիվանագետը պարզաբանել է, որ իր երկրի համար նշանակություն ունեն միայն  Իրանի վրա ազդելու այն միջոցները, որոնք առաջարկել է ՄԱԿ-ը: Այս կերպ Թուրքիան […]

Վաճառքում` նոր տեսականի.օրվա կադրը

Ամեն քայլափոխի հանդիպում ենք հետաքրքիր երեւույթների եւ պատմությունների: Սակայն հաճախ մեկ ակնթարթը կարող է ավելի շատ բան ասել, քան 3-4 էջանոց հոդվածը: Այսուհետ Henaran.am-ի ֆոտոխցիկը կփորձի “որսալ”  ուշագրավ կադրեր: Մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող խանութներից մեկի  վրա փակցված պաստառը առաջարկում է “Տղամարդու եւ կանացի նոր տեսականի”: Այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել` խանութի տնօրինությունը նոր “տեսականուց” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ