11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների պաշտպանները միացել են տուժող կողմի փաստաբաններին

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի “Մեհրաբ” զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության  արտագնա  նիստը`  դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ  Երեւանից նորից տեղափոխվել է  Իջեւան: Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի, Արտակը ինքնսպանություն է գործել, բայց Արտակի  հարազատները պնդում են, որ դա սպանություն է եղել: Դատարանում արդեն վկաներից մեկը ասել է, որ Արտակ Նազարյանի նկատմամբ […]

Կողմ ըլլալով արտահերթին՝ դեպի հերթական ընտրություններ/վիդեո/

Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերը որոշել են, որ մասնակցելու են նախընտրական պայքարին` այն դարձնելով վարչախմբի դեմ ընդվզման եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահության հարթակ: Այսօր այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը`18 կուսակցության անունից ընթերցելով Կոնգրեսի առաջիկա քաղաքական ռազմավարության, եւ մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների շուրջ ՀԱԿ-ի ընդունած հայտարարությունը: Լեւոն Զուրաբյանի խոսքով, այս որոշումը կայացել է կոնսենսուսի միջոցով, […]

Մեծ Բրիտանիան պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը  հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել  Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը ուղղված նախաձեռնություններին: Անդրադառնալով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցին` դեսպանը նշել է, որ Եվրամիության անդամ դառնալու կարեւոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ երկիրը պետք է լավ հարաբերությունների մեջ լինի հարեւան երկրների հետ: Լիչը նշել է, որ յուրաքանչյուրն […]

ՀՀԿ-ն ճնշումներ գործադրելու ոչ անհրաժեշտություն ունի, ոչ էլ` ցանկություն.Արտակ Զաքարյան

‘’Հասարակության համար կուսակցությունների միջև ծրագրային պայքարը գնալով կարևորվում է և դառնում որոշիչ գործոն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Հանրապետական կուսակցության` բանավեճերից խուսափելու մասին կարծիքին: Նրա խոսքով` ՛՛Հանրապետականը՛՛,  որպես զանգվածային կուսակցություն, եղել է նվազ պոպուլիստ և առավել իրատես: ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ իր կուսակցության նախընտրական նպատակը ոչ թե  բանավիճելն է […]

Մահվան ելքով նոր միջադեպ բանակում

2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով  նախատեսված […]

Այս տարի կիրականացվի Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը

Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ-ի աջակցությամբ այս տարի նախատեսում է իրականացնել “Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում” ծրագիրը:  Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարի խոսքով, ծրագրի շուրջ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ արդեն իսկ նախնական համաձայնություն է կայացվել: Ծրագրին կտրամադրվի 5 միլիոն դոլար: “Այդ 5 միլիոն դրամով հնարավոր կլինի այդ տարածքում թունաքիմիկատները վեր հանել, փաթեթավորել, տեղափոխել եւ […]

‘’Հայոց հետքը իսպառ վերացնելու գործընթաց է տեղի ունենում’’. հուշարձանագետը` Սուրբ Նշան եկեղեցու մասին

  ‘’Վրաստանի կողմից կրկին նույն մարտավարությունն է իրականացվում հայ եկեղեցիների հանդեպ, հիմա էլ հերթը հասավ Սուրբ Նշան եկեղեցուն’’,- այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Վրաստանում վերջերս հրդեհված Սուրբ Նշան եկեղեցու պատկանելության շուրջ սկսված հայ-վրացական վեճը: Հուշարձանագետը նշեց, որ Վրաստանում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցին եռանավ գմբեթավոր եկեղեցի է,  և […]

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը 125 մլն դրամ է տրամադրվել

Բնապահպանության նախարարությունն այս տարի կշարունակի Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ծրագիրը: Այսօր 2012թ անելիքները ներկայացնելիս, այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ կիրականացվեն, որով նախատեսվում է 125 մլն. դրամ բյուջետային հատկացման շրջանակներում իրակականցնել շուրջ 200 հա անտառածածկ տարածքների մաքրում: 60 մլն դրամի շրջանակներում […]

Թուրքիան ավելի լավ է հեռու մնա ղարաբաղյան գործընթացից. Նալբանդյան

Հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել ղարաբաղյան գործընթացին, ապա ավելի լավ է հեռու մնա այդ գործընթացից: Չնայած, ինչպես նշել է Նալբանդյանը, “երբ թուրքական կողմի առջեւ փակում են դուռը, այն փորձում է ներս մտնել ծխնելույզից”, սակայն դա արդեն չի զարմացնում: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն […]

Ֆրանսիան այս անգամ ապտակում է Բաքվին

Մինչ թուրքերը զբաղված են Ֆրանսիայի դեմ սպառնալիքների սցենարներ մշակելով, Ֆրանսիան  Թուրքիային վրդովեցնող կոնկրետ քայլեր է ձեռնարկում: ԵԽԽՎ նորընտիր նախագահ ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնը ադրբեջանական կողմին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունն առայժմ չի վերականգնվի: Որոշումն ընդունվել է ԵԽԽՎ բյուրոյի հունվարի 27-ին կայացած նիստի ժամանակ: Որպեսզի ենթհանձնաժողովի վերաբերյալ նոր որոշում ընդունվի, այն կրկին պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ