27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ Ծառուկյանը վերադառնա, Օսկանյանի հարցը կքննարկեն

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը իր կանոնադրական ընթացակարգով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դիմումը` ԲՀԿ մտնելու մասին, կքննարկի երկու օրից, երբ կուսակցության առաջնորդը կլինի Հայաստանում:

Այս մասին Henaran.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը իր ծրագրային հարցազրույցներից մեկում վերջերս խոսել է հասարակական կոնսոլիդացիայի մասին` նշելով, որ ԲՀԿ-ի դռները բաց են այն բոլոր գործիչների համար, ովքեր ընդունում են կուսկացության ծրագիրն ու նպատակը, եւ “պատրաստ են մեզ հետ աշխատելու հանուն  առավել բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի”:

Տիկին Զոհրաբյանի խոսքով, Վարդան Օսկանյանի փորձառությունը իրապես միանշանակ օգտակար են լիենլու այն ծրագրի լուծմանը, որ ունի ԲՀԿ-ն:

Իսկ ինչպես է մեկնաբանում այն խոսակցությունները, որ Օսկանյանը Հայաստանի երկրորդ նախագահի աչքն է ԲՀԿ-ում, պատգամավորն ասաց, որ անհեթեթություններից արդեն հոգնել է: “Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը իրենց հարցազրույցներում անդարադարձել են այդ թեմաներին: խորհուրդ կտայի մեկ անգամ եւս թերթել ու կարդալ”,-ասաց Ն. Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ