Քաղաքապետը ձնամաքրման աշխատանքներում թերացումներ է նկատել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ չնայած վարչական շրջանների կենտրոնական եւ երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել, սակայն մայթերի եւ բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են: ‘Կենտրոնացնելով մեր համապատասխան կառույցների ամբողջ ներուժը` պետք է մտածենք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անվատանգության մասին եւ ապահովենք […]





































