Իսրայելի վարչապետը չի կողմնորոշվում Իրանի վրա հարձակման հարցում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ Երուսաղեմը դեռեւս չի ընդունել վերջնական որոշում` Իրանի վրա հարձակում գործելու համար: Ինչպես տեղեկացնում է իսրայելական “Հաարեցը”, այս մասին վարչապետն Օբամային հայտնել է նախօրեին` Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:
Բանակցությունների ընթացքում Նետանյահուն ասել է, որ Իսրայելը չի բացառում հետագա ռազմական գործողությունները, ինչպես նաեւ ընդգծել է, որ իր երկիրն ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչը կրկնել է նաեւ Օբաման:
Զրույցի ընթացքում Օբաման եւս հավաստիացրել է իր զրուցակցին, որ Թեհրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելը հնարավոր է, սակայն այժմ իրենք նախընտրում են դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը:
Սակայն երեկոյան, երբ Նետանյահուն ելույթ է ունեցել Հասարկական կապերի հարցով ամերիկա-իսրայելական կոմիտեի լոբբիստների առջեւ, նա հանդիպման մասնակիցներին հայտնել է, որ Իրանին հարկավոր է հնարավորինս շուտ հարվածել: