28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որքա՞ն է ի վերջո թանկացել ալյուրը եւ մյուս ապրանքները

Պետական մարմիները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե որքան է թանկացել ալյուրը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` բարձր կարգի ալյուրը փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ թանկացել է 4.4 %-ով, իսկ հունվարին`ընդամենը 0.3 %-ով: Հացի գնի փոփոխություն փետրվարին ընդհանրապես չի գրանցվել:

Այնինչ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ իրենց տվյալներով` ալյուրը փետրվարին թանկացել է 9 %-ով (հիմնական թանկացումները տեղի են ունեցել փետրվարի 20-ից հետո):

Խանութներում մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ որոշ տեղերում առկա է բարձր կարգի ալյուրի մոտ 30 դրամ թանկացում` առավելագույնը 1 կգ-ն արժե 280 դրամ, սակայն որոշ խանութներում ալյուրի գինը գրեթե չի փոխվել` նախկինի պես այն արժե 250 դրամ: Սակայն ամենուրեք թանկացել է Արմաշի սուպեր ալյուրը` հասնելով 300 դրամի 1 կգ-ի դիմաց, նախկին 280-ի համեմատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր “Հենարան” ակումբում ասուլիսի ժամանակ պարզաբանեց, որ որոշ տվյալներ չեն համընկնում այն պատճառով, որ ԱՎԾ-ն ամսվա մոնիտորինգն ավարտում է 20-ի դրությամբ:

Մասնավորապես` Ամանորի նախօրեին բարձր գնաճը (դեկտեմբերի 30-31) հաշվարկվում է հունվարի գնաճի ցուցանիշում, ինչի արդյունքում էլ հունվարին ամսական գնաճը կազմել է 3.6 %, իսկ փետրվարին արձանագրվել 0.9 % գնանկում:

470 ապրանքներից փետրվարին թանկացում արձանագրվել է 228-ում, գնանկում` 138-ում, գները չեն փոխվել 104 ապրանքների գծով:

Բենզինի գինը փետրվարին հունվարի համեմատ թանկացել է 3 %-ով, իսկ դիզվառելիքինը` 1%-ով: 2012թ. փետրվարին 2011թ. փետրվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են    համապատասխանաբար 13.2%  և 16.8%-ով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ