05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Քեթրինի Միհրանը նախագահականում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի  աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ղեկավար Միհրան Պողոսյանին (Քեթրինի Միհրան) օրերս կտեղափոխեն ՀՀ նախագահի վերահսկողայկան ծառայության պետի պաշտոնին: Երեկ ամբողջ օրվա ընթացքում ակտիվորեն լուրեր էին տարածվում, որ Պողոսյանին արդեն իսկ տեղափոխել են նախագահական: Թերթի հարցին, թե արդյոք Պողոսյանին պաշտոնանկ են արել, ԴԱՀԿ մամուլի ծառայության քարտուղար Ռուբեն Եգանյանը պատասխանեց.”Վերջին […]

Խցանման պատճառը ձյունն էր

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, Գորիս-Լաչին ավտոճանապարհի 38-րդ կմ-ում մերկասառույցի եւ առատ ձյան հետեւանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում: Մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել եւ օգնություն են խնդրել: Այնտեղ են շտապել փրկարարները: Նրանց օգնությամբ մեքենաների ընթացքը շարունակվել է:

Ինքնահրկիզման պատճառը սոցիալական վիճա՞կն էր /վիդեո/

Ըստ ոստիկանության հաղորդագրության,  հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա:  Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված կնոջ այրված դիակ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է` Գյումրիի բնակիչ, 1990 […]

Շուշան Պետրոսյանը ձմռանը միայն ձյան է սպասում

Ըստ Մետեո TV –ի, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արեւմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Առաջիկա օրերին դեռ պահպանվելու է այս եղանակը եւ ձյունը շարունակվելու է: Առանձին վայրերում սպասվում է բուք` քամու ուժգնությունը 15-20 մ/վրկ, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն, հնարավոր է մերկասառույց: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2-4, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -3-5: Երեւանում ` հունվարի 20-ին տեղացած ձյունը անակնկալ էր ոմանց […]

Քսենիա Սոբչակը հպարտացել է իր “փոքրիկ, սուր կրծքով”

Քսենիա Սոբչակը ստիպված է եղել պաշտպանվել Թվիթերի իր էջին հարձակումներից, որոնք սկսել են նրա մասնակցությամբ “Առաջին ալիքով” հեռարձակվող հաղորդումից հետո: Այստեղ Սոբչակը նկարահանվել է կարմիր զգեստով՝ առանց կրծկալի: Դրանից հետո Թվիթերի օգտատերերից մեկը գրել է. “Ես գրեթե էսթետիկական նոպա ունեցա: Ինչպես կարելի է առանց կրծկալի՝ այն էլ նման կրծքով: Մեկ այլ օգտատեր էլ գրել է. […]

Վոլոչկովան թատրոնում արնահոսել է

Անաստասիա Վոլոչկովան իր Թվիթերում տհաճ նորություն է հայտնել: Բալերինայի քթից անսպասելի արյուն է եկել: -Եկա թատրոն՝փորձի: Քթիցս արյունը անտանելի հոսում էր: Միգուցե հանգիստից հետո շատ կտրուկ վերադարձա աշխատանքի,- գրել է Վոլոչկովան: Իդեպ, այսօրԱնաստասիա Վոլոչկովայի ծննդյան օրն է:

ՀՀԿ-ն, գործարարներն ու ընտրությունները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ում սկսվել են նախընտրական ցուցակների շուրջ քննարկումներ: Մասնավորապես քննարկվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների հարցը: Henaran.am-ի տեղեկություններով, մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների շարքում հնարավոր է, որ կրկին լինեն գործարարներ: Մասնավորապես, խոսվում է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքից կրկին առաջադրվելու է գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որ գործող խորհրդարանի հայտնի օլիգարխ ու գործարար պատգամավորներից մեկն է, թեեւ […]

Ինչու՞ են տղամարդիկ նախընտրում իրենցից տարիքով կանանց

Երբ հանդիպում են այնպիսի զույգեր, որտեղ կինը տասնյակ տարիներով մեծ է ամուսնուց, հարց է առաջանում` արդյոք տարիքը չի խանգարում իսկական սիրուն: Երբ երիտասարդ աղջիկները տիրանում են իրենցից տարիքով մեծ կանանց ամուսիններին, ոչ ոք չի զարմանում: Սակայն պատահում է նաեւ հակառակը` երբ երիտասարդ տղաները բաժանվում են իրենց ընկերուհիներից` հանուն իրենցից մեծ կանանց: Ինչու՞ է այդպես պատահում: Որոշ հոգեբաններ […]

Ադրբեջանում հայերի ցեղասպանություն էր. ազգագրագետ

“Ադրբեջանի այսօրվա իշխանությունը, խնկարկելով 1989-90 տարիներին հայերին հետապնդող  մարդկանց որպես հերոս, իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Սա վկայում է այն մասին, որ իրականում Ադրբեջանում ոչինչ չի փոխվել”,- այսօր “Հենարան” ակումբում լրագրողներին ասաց  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով 1989-90թթ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերին: Խառատյանի համոզմամբ, մինչեւ ադրբեջանական իշխանությունները կատարվածին  հստակ գնահատական չտան եւ համապատասխան եզրակացություն չանեն, […]

Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալը սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին

“Սրտաբանություն” գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ինստիտուտի ներկայացուցիչների եւ նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի հետ: Շնորհավորելով հյուրերին գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետը ընդգծել է, որ հանդիպմանը ներկա բժիշկներից շատերը նաեւ ինստիտուտի հիմնադիրներն են, ովքեր իրենց կյանքը նվիրել են բժշկագիտության այդ ուղղության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ