Երիտասարդ գործարարը մի գիշերում հազարներ է մսխել ալկոհոլի վրա
Լիվերփուլի գիշերային ակումբներից մեկում լոնդոնցի մի գործարար ալկոհոլային խմիչքների վրա ծախսել է 203 հազար 948 ֆունտ 80 պենս` ներառյալ բոլոր հարկերը:
Այցելուի անունը հայտնի չի դարձել լրատվամիջոցներին: Հայտնի է միայն, որ նա 20-30 տարեկան է եւ շատ անգամներ է եղել այդ ակումբում:
Խմիչքներից ամենաշատ փողը նա վատնել է “Armand de Brignac” շամպայնի 30 լիտրանոց շշի վրա: Այդ մեկ շշի համար գործարարը վճարել է 125 հազար ֆունտ: Շամպայնի շիշը սրահ են բերել երաժշտության տակ: Խմիչքից հնարավորություն են ունեցել օգտվել ոչ միայն գործարարի ընկերները` գրեթե 10 մարդ, այլ նաեւ սրահի մյուս հաճախորդները:
Բացի հսկայական շամպայնից, բիզնեսմենը պատվիրել է նաեւ ոչ ալկոհոլային խմիչքներ` լիմոնադ, կոլա, ինչպես նաեւ գինի, օղի եւ այլ ալկոհոլային խմիչքներ:
Ակումբի աշխատակիցները նշել են, որ բիզնեսմենն` ինքը, քիչ է խմել եւ զգոն է մնացել: Թե ինչ առիթով է նա որոշել “ցնցել” Լիվերփուլը, հայտնի չէ: