Թուրք քաղաքապետն այցելել է հայկական եկեղեցի
Թուրքական Էյուփի քաղաքապետ Իսմայիլ Քավունջուն այցելել է Դուղմեջիլեր թաղամասում գտնվող հայկական եկեղեցի: Նա հանդիպել է եկեղեցու հիմնադրամի նախագահի հետ, իսկ հետո հայ համայնքի կողմից հրավիրվել ճաշի: Քավունջուն եւ հիմնադրամի նախագահ Արթը Արմանին քննարկել են ազգերի միջեւ փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը:





































