18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Խաչիկյանը խախտեց լռության ուխտը /վիդեո/

Այսօր, Հայասատնի հանրապետական կուսակցություն էր եկել ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Որքան էլ նա խուսափում էր լրագրողների հետ հանդիպելուց, այնուամենայնիվ` չստացվեց: Խաչիկյանը ստիպված էր զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ Խաչիկյանի, ինքը կուսակցության գրասենյակ է եկել` ստանալու համագումարի մանդատը:

“Այո, ես պատվիրակ եմ, ինչու չպիտի լինեի՞”,-ի պատասխան լրագրողների` ասաց : Նա չի առաջադրվելու ոչ համամասնական, ոչ էլ մեծամասնական ընտրակարգով, պարզապես աջակցելու է ՀՀԿ-ին: Իսկ թե ինչպիսի աջակցություն է ցույց տալու` կորոշի կուսակցությունը:

“Ես որեւէ պաշտոն չեմ անկնկալում, ես այս պահին հանգստանում եմ եւ բուժվում, ինձ համար ամենակարեւոր պաշտոնն իմ առողջությունն  է”,-ասաց Խաչիկյանը:

Անդրադառնալով սոցապահովության ոլորտում հայտնաբերված չարաշահումներին` նա ասաց, որ գործով կասկածյալ է, եւ կանչվում է հարցաքննության:

“Այլ բան չեմ կարող ասել, ժամանակը կգա կխոսեմ”,-այդպես էլ չնշելով որեւէ կոնկրետ ժամկետ: “Սպասում եմ իմ ներքին ձայնին”,-եզրափակեց Խաչիկյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ