Օսկանյանն այսօր սենսացիա չի. ինչ է ակնարկում Գալուստ Սահակյանը
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ, սենսացիա չի որակում: “ Կարծում եմ դրանով, Վարդան Օսկանյանը բավականին իր դիրքերը կամրապնդի”,-ասաց Սահակյանը: Henaran.am-ի այն հարցին, թե որտե՞ղ կամրապնդի` կոալիցիոն իշխանության մե՞ջ` Գալուստ Սահակյանն ասաց. “Ընտրություններից հետո պարզ կլինի թե որ կուսկացությունը կամ կուսակցություններն են իշխանություն, որոնք ընդդիմություն”:





































