02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրդեհ մանկապարտեզում

Այսօր` մարտի 19-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Ալավերդու Սանահին- Սարահարթ թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի շենքում:

Ինչպես Henaran.am-ին հաղորդեց ‘’Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն’’ ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Հախվերդյանը, շենքը բաղկացած է 3 մասնաշենքից, եւ հրդեհը բռնկվել է չգործող մասնաշենքում:

Այդ մասնաշենքը հոսանքազրկված էր, չկար գազ, թե ինչպես է հրդեհը բռնկվել, հանգամանքները կպարզեն: Ոչ ոք չի տուժել, ճիշտ ժամանակին հրդեհը մարվել է’’,- ասաց Անահիտ Հախվերդյանը:

Նա նշեց նաեւ, որ հրդեհի պահին գործող մասնաշենքում 100 երեխա է գտնվել` 25 հոգի էլ աշխատակազմից: Այս պահին երեխաներն ու աշխատողները տարհանվել են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ