03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու եք շարունակում լռել. բաց նամակ Քուշկյանին

Այսօր ՛՛Ոչ երեխաների վաճառքին՛՛  քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, որում մասնավորապես ասված է.

՛՛Մոտ 3 ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք Ձեզ`մեր զարմանքն ու զայրույթը հայտնելով առ այն, որ տխրահռչակ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել, չնայած Վճռաբեկ դատարանի`նրա մեղքը հաստատող վճռին: Հենց նույն օրը Առողջապահության նախարարությունից խոստացան, որ Քաղաքապետարանի հետ խնդիրը քննարկելուց հետո 3 օրվա ընթացքում որոշումը կհրապարակվի:

Միայն մեկ ամիս անց Առողջապահության նախարարությունից մենք  նամակ  ստացանք, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է: Դրանից էլ ուղիղ երկու ամիս է անցել, բայց  որոշումն այդպես էլ չի հանրայնացվել:

Եվ քանի որ գինեկոլոգ Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել նույն բուժհաստատությունում`քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ՛՛Քանաքեռ-Զեյթուն՛՛ բժշկական կենտրոնում, իսկ Դուք լռում եք, մեզ մոտ կասկածներ են ծագում, որ իրավիճակը կոծկելու որոշակի շահագրգռվածություն կա:

Հուսով ենք, որ արդարությունն ի վերջո կհաղթի. դուք արժանվույնս ՛՛կգնահատեք՛՛ հանցագործ բժշկուհու արարքը եւ թույլ չեք տա նրան խաղալ այլ նորածինների ճակատագրի հետ եւս: Նման բժիշկների առկայությունը ստվերում է առողջապահության եւ, մասնավորապես, ծննդօգնության ոլորտը բարելավելու Ձեր եռանդուն ջանքերն ու խարխլում մարդկանց վստահությունը:

Նամակի կրկնօրինակը ուղարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՛՛:

 Henaran.am-ին հաղորդում են ՛՛Ոչ երեխաների վաճառքին՛՛ քաղաքացիական նախաձեռնության մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ