05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջավախքի խնդիրների լուծման բանալին` նրան ինքնավար կարգավիճակի տրամադրումն է. Արտակ Գաբրիելյան

Սամցխե-Ջավախք տարածաշրջանի խնդիրների լուծման բանալին նրան ինքնավար կարգավիճակի տրամադրումն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տարածաշրջանի հայկական հասարակական կազմակերպության խորհրդի համակարգող, ՛՛Ա-ԻՆՖՕ՛՛ տեղեկատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյան:

Նա նշեց,  որ վերջերս է այցելել Բրյուսել եւ ունեցել մի շարք հանդիպումներ Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ: Քննարկումների հիմնական խնդիրը վերաբերել է տարածաշրջանին ինքնավար կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության, հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տրամադրելու հարցերին, ժողովրդագրական եւ սոցիալական խնդիրներին, մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականության քաղաքականության իրականացման հարցերին:

Գաբրիելյանը տարածաշրջանի գլխավոր սպառնալիքներից է համարում այն, որ երկաթուղու շինարարության կապակցությամբ առաջացել է թուրքական էքսպանսիայի վտանգ, իսկ տարածաշրջանին ինքնավարություն տրամադրելը կչեզոքացրեր դա:

՛՛ Ջավախցին այսօր ունի ազգայինը պահելու, լեզվի, մարդու իրավուքնների պաշտպանության խնդիր, բայց թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի կողմից անտեսված է՛՛,- համոզմունք հայտնեց բանախոսը:

Գաբրիելյանի խոսքով, եվրոպական խորհրդարանականներն ըմբռնումով են մոտեցել այդ հարցերի կարեւորությանը եւ զարմանք հայտնել, որ ավելի վաղ դրանք եվրոպական մակարդակով չեն բարձրաձայվել: Այդ առթիվ Գաբիրելյանը երկու հանգամանք է նշել` առաջին, Ջավախքի ներկայացուցչի համար դժվար է հասնել Եվրոպա, բացի այդ, ջավախեցիները փորձել են հարցը լուծել Վրաստանի իշխանությունների հետ:

Խորհրդի համակարգողի խոսքով, տարածաշրջանում վրացերենի լիակատար ուսուցման համար անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել կենտրոններ, եւ հարցի լուծմամբ պետք է զբաղվեն երկրի իշխանությունները: Այն հարցին, թե ինչու ջավախեցիները մինչ այժմ վրացերեն չեն սովորել` Գաբրիելյանը նշել է, որ հանգամանքների բերումով դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ տարածաշրջանում հայերը կոմպակտ ձեւով են բնակվում:

՛՛ Ջավախքը հսկայական գումարներ է ստանում արտասահմանյան կառույցներից, բայց դրանք այդպես էլ չեն հասնում Ջավախք: Ես չեմ կարողանում հիշել մի դեպք, երբ դրսից ստացած գումարը ծախսվի նրանց խնդիրների լուծման համար: Այն, որ այսօր ջավախքցին չգիտի վրացերեն, եւս դրա հետեւանքն է: Ողջ տարածքում կա վրացերենի ուսուցման միայն 2 կենտրոն, այն էլ ցածր մակարդակի՛՛,-ասաց Ա. Գաբրիելյանը՝ հավելելով, որ Վրաստանի համար այժմ ամենաճիշտ քայլը կլիներ իր երկրի ներսում ապրող ազգային փոքրամասնություններին ինքնավարություն տալը:

‘Դա բոլոր ջավախքցիների պահանջն է’,-եզրափակեց Ա.Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ