18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆիդել Կաստրոն իմացել է Քեննեդու` նախապատրաստվող սպանության մասին /ֆոտո/

kennedyԲոլոր թերթերն այս օրերին գրում են ուշացած սենսացիան` Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն նախօրոք իմացել է, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվելու է Լի Հարվի Օսվալդի կողմից, հաղորդում է “BBC”-ն:

Այս նորությունը հիմնված է ԱՄՆ-ում նոր լույս տեսած գրքի հիման վրա, որի հեղինակն է 1960-ականներին Կուբայի գլխավոր մասնագետներից մեկը` ԿՀՎ-ի նախկին աշխատակից Բրայան Լատելը:

Գրքում նա ամփոփում է տասնյակ կուբացի դասալիքների հետ հարցաքննությունների եւ զրույցների տպավորությունները, այդ թվում պատմում է մայոր Ֆլորենտինո Ասպիլագոյի` կուբայական ընդհանուր  հետախուզության աշխատակցի հետ զրույցի մասին, ով 1987-ին փախել է ԱՄՆ: Վերջինս պատմել է Լետալին, որ 1963-ի նոյեմբերի 22-ին նա իր ղեկավարությունից հրաման է ստացել դադարել լսել ԱՄՆ-ի ռադիոհաղորդագրությունները, բացի Տեքսասից եկողները: Մի քանի ժամից հայտնի է դարձել նախագահի մահվան լուրը:

Լետալը ներկայացնում է նաեւ ՀԴԲ-ի նախկին գործակալ Ջեք Չայլդսի ցուցմունքը: Վերջինս խոստովանել է, որ 1964-ին Կաստրոն հայտնել է իրեն, որ սպանությունից մի քանի շաբաթ առաջ Օսվալդը փորձել է Մեքսիկայում Կուբայի դեսպանատնից կուբայական վիզա ստանալ, սակայն նրան մերժել են: Զայրացած Օսվալդը հայտնել է դեսպանատան աշխատակիցներին. ‘Սրա համար ես կսպանեմ Քենեդիին”: Լետալի խոսքով` Կաստրոն պատճառներ չուներ Քենեդուն սիրելու եւ չի արել ոչինչ` կանխելու նրա սպանությունը:

Լետալը, ով Քենեդու սպանությանը վերաբերող ԿՀՎ-ի եւ ՀԴԲ-ի 50 հազար փաստաթուղթ է ուսումնասիրել, հավաստիացնում է, որ Կաստրոն տեղյակ է եղել ամեն ինչից, չնայած անձամբ որեւէ կապ չի ունեցել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ