14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

ՀԱԿ-ի թոփ հնգյակը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ում արդեն որոշել են համամասնական ցուցակի թեժ հնգյակին: Բնականաբար, ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երկրորդ հորիզոնականում  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, իսկ 3-րդ  հորիզոնականում “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Չորրորդ տեղում “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն է: Հինգերորդ տեղի համար թեկնածուները շատ են` ՀՀՇ առաջնորդ […]

Ռիհաննան ծնունդը նշել է վաննայում` ընկերուհիների հետ

Ռիհաննան իր 24-ամյակը նշել է լոնդոնյան հյուրանոցներից մկի պենտհաուսոմ` աղմկոտ երեկույթ կազմակերպելով: Սեքսուալ երգչուհին ծննդյան օրը հրավիրել է իր ընկերուհիներին, որոնց հետ մի պահ մերկացել եւ մտել է մեծ վաննայի մեջ, որտեղ էլ հենց պարեր են կազմակերպված եղել: Աղջիկները առնվազն չորս շիշ տեկիլա են խմել: Երգչուհու համարը զարդարված է եղել վարդի թերթիկներով, իսկ սեղանին մեծ […]

Ալկոհոլիզմի եւս մեկ պատճառ

Ամերիկացի մասնագետները ահազանգում են, որ այն ֆիլմերի դիտումը, որոնցում հերոսները մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, կարող է մեծացնել ալկոհոլից կախում ունենալու ռիսկը: Ըստ մասնագետների` նման ֆիլմերի սիրահարները 2 անգամ ավելի հավանական է, որ տառապեն ալկոհոլիզմից: Երկու տարվա ընթացքում հարցում է իրականացվել 10-14 տարեկան  շուրջ 6500 երեխաների շրջանում եւ արդյունքում պարզվել է, որ նրանցից շատերը ալկոհոլ […]

Խորհրդարանական ընտրությունները`2012-ի մայիսի 6-ին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի երրորդ մասով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2012 թվականի մայիսի 6-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը […]

Աստղային ոչ հավասար ամուսնություններ. երբ կինը մեծ է ամուսնուց /ֆոտո/

Ասում են` կին-գեներալ դառնալու համար անհրաժեշտ է սպայի հետ ամուսնանալ: Աստղային կանայք կան, սակայն, ովքե՞ր ինքնուրույն “գեներալ” դառնալուց հետո չեն կորցրել հետաքրքրությունը երիտասարդ “զինվորիկների” հանդեպ: Ալլա Պուգաչովա-Մաքսիմ Գալկին Այս զույգն արդեն տասը տարի է` միասին է: Սակայն նրանց հարաբերությունները մինչ օրս հետաքրքրում են հանրությանը: Չէ՞ որ նրանց միջև տարիքային տարբերությունը կազմում է 27 տարի: Նրանց […]

Ոստիկաններին անգլերեն եւ բանակցել են սովորեցնում

Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքում երեւի ոստիկանները չեն հասցնի հագնել իրենց նոր համազագեստը: Ավելի ճիշտ` ոստիկանության համակարգում ստեղծվող “Հատուկ ստորաբաժանում” կառույցի 60 ոստիկանները դեռ նախապատարաստվում են: Ոստիկանությանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նրանք ինտենսիվ մարտական պատրաստվածության եւ հոգեբանության  կուրսեր են անցել, օտար լեզուներից տարրական գիտելիքներ են ստացել, որպեսզի կարողանան փողոցում զրուցել տուրիստների հետ: Նրանց ուսուցանվել է նաեւ […]

Խանդը կրկնապատկում է արուների սեռական ցանկությունը

Լիվերփուլի համալսարանի մասնագետներն եկել են այն եզրակացության, որ ուժեղ սեռի խանդոտ ներկայացուցիչները ավելի անհագ սիրեկաններ են լինում: Պարզվում է, որ խանդը բոլորովին էլ թերություն չէ, քանի որ այն կարող է լավ ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա: Մասնագետները սա բացատրում են հետեւյալ կերպ. արուն, երբ խանդ է զգում, սկսում է շատ անհանգստանալ, որի հետեւանքով ոչ միայն պայքարում […]

Նորից խաբում են. թռչնաֆաբրիկաներում խախտումներ են հայտնաբերվել

‘Սննդի անվտանգության տեսչությունը ահազանգերի հիման վրա ստուգումներ է իրականացրել մի շարք թռչնաֆաբրիկաներում: Ներկայումս ընթանում են ստուգումներ ‘Արաքս’ թռչնաֆաբրիկայում: Խախտումներ կան, սակայն արդյունքները դեռ չեն ամփոփվել’,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը` պատասխանելով թռչնարտադրության ոլորտում տեղ գտած բացասական երեւույթների վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ 2011թ դեկտեմբերին Թռչնարտադրողների միությունը դիմում է ներկայացրել […]

Ադրբեջանական սադրանքը կստանա իր պատասխանը. ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետեւանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, եւ Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար: Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված