Անցած կիրակին “արծվային” էր /ֆոտո/
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ոչ թե հինգշաբթի օրը` մարտի 8-ին, այլ չորեքշաբթի`մարտի յոթին: Կառավարության նիստի օրվա փոփոխությունը պայմանավորված է կանանց միջազգային օրվա կապակցությամբ կառավարության որոշմամաբ աշխատանքային եւ հանգստյան օրերի փոփոխությամբ: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամաբ մարտի 9-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր: Փոխարենը գործադիրը որոշել է աշխատանքային դարձնել մարտի 24-ը:
Սույն թվականի փետրվարի 20-ին ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին էր դիմել` խնդրելով պաշտոնական պարզաբանումներ եւ տեղեկություններ տրամադրել Մաշտոցի այգու տարածքի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխելու, Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան` հանրային այգու տարածքում հողահատկացում կատարելու, դրա համար հիմք հանդիսացած իրավական ակտերի մասին: Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին տեղեկություններ էր տրամադրել այն սուբյեկտների վերաբերյալ, […]
Ըստ վերջին ուսումնասիրությունների` երկսեռ աղջիկները ավելի հաճախ են դեպրեսիվ, սթրեսային վիճակում հայտնվում, խմում, քան երկսեռ տղաները: Զանազան սեքսուալ նախըտրությունները կարող են ոչ միայն հաճույք պատճառել, այլ նաեւ դեպրեսիաների պատճառ դառնալ: ԱՄՆ-ում անցկացրած սոցհարցումը ցույց է տվել, որ երկսեռ աղջիներն ավելի շատ են տառապում իրենց սեռական կողմնորոշման պատճառով, նրանց շատ են քննադատում, նրանք շատ են խմում […]
Համամասնական ցուցակների թնջուկի լուծումը, ինչպես ցույց են տալիս վերջին օրերի զարգացումները, 18 կուսակցություններից բաղկացած Կոնգրեսի առաջնորդին հեշտ չի տրվելու: ՀԱԿ-ի նախընտրական դաշինքից հրաժարված քաղաքական ուժերից միայն “Հայ կամավորների համախմբում’’ ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն է ներկայացրել այդ որոշման պատճառներն ու հայտարարել, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի քաղխորհրդից: Սամվել Հարությունյանն այսօր հայտարարել է, թե հեռանում է` […]
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում կայացած Հենրիկ Իգիթյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ‘Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը’ գրքի շնորհանդեսին: Ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք-ալբոմում ներկայացված են թանգարանի հիմնադրման պատմությունը, ինչպես նաեւ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների թանգարանում ցուցադրվող եւ արվեստասերներին դեռեւս անհայտ աշխատանքներ: Շնորհանդեսի շրջանակում հյուրերը […]
Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը ՀՅԴ խմբակցությունից: Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ: Է. Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի […]
Այսօր լրանում է կոլումբիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, “մոգական ռեալիզմի” հիմնադիր Գաբրիել Գարսիա Մարկեսի 85-ամյակը: Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա “Գաբո” Գարսիա Մարկեսը ծնվել է 1927-ի մարտի 6-ին կոլումբիական Արակատակա քաղաքում: Ապագա արձակիր, լրագրող հրատարակիչ եւ քաղաքական գործիչ Մարկեսին դաստիարակել են մայրական կողմի տատը եւ պապը: Հենց նրանք էլ ապագա գրողին ծանոթացրել են տեղի […]
Մարտի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ` 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ: Ըստ տղամարդու հայտարարության՝ նշված նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման եղանակով իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Henaran.am-ին […]
ՀՀ ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում: Կարծում եմ, որ կառավարությունը անցյալ տարի մի շարք կարևոր որոշումներ կայացրեց` կալանավորված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև Ազատության հրապարակի բացումը, որ այնտեղ խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անցկացվեն: Այդ մասին ‘Առաջին լրատվական’-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` խոսելով 2008թ մարտի 1-ից հետո […]
























